«Ես Ադրբեջան եմ այցելել 2011 թ. վերջին, ինչը վկայում է այդ երկրի հետ հարաբերություններին մեր տված կարեւորության մասին: Ադրբեջանը ԵՄ-ի կարեւոր գործընկերն է էներգետիկ հարցերում: Էներգետիկ հարցերով եվրոկոմիսար Գյունթեր Օթթինգերը բավական սերտ աշխատում է այդ երկրի հետ,- Business Year հանդեսի` Ադրբեջանին նվիրված հատուկ համարին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` ավելացնելով,- Ադրբեջանը ողջ Հարավային Կովկասի կարեւորագույն խաղացողն է, ինչն էլ հաստատվեց ՄԱԿ ԱԽ-ին նրա ժամանակավոր անդամակցությամբ»: