Հետաքրքիր «թվեր»

28/04/2012

«Gallup International Association» ընկերության անցկացրած` եթե խորհրդարանական ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, հարցման արդյունքում` ընտրողների 39,2 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը կտար ՀՀԿ-ին: Իսկ երկրորդ տեղում` 29.9 տոկոսով, գտնվում է ԲՀԿ-ն: Ընդդիմադիր ՀԱԿ-ը` 12.2 տոկոս ձայնով, ըստ «Gallup International Association»-ի` երրորդն է, իսկ «Ժառանգությունը»` 6.3 տոկոսով` չորրորդ տեղում է: Վերջինիս հաջորդում է ՕԵԿ-ը` 6 տոկոսով, այնուհետեւ` ՀՅԴ-ն` 5.3 տոկոսով: Իսկ ինչ վերաբերում է ՀԿԿ-ին եւ ՀԴԿ-ին, ապա, ըստ «Gallup International Association»-ի` նրանց ձայները հարցման արդյունքներով կազմում են համապատասխանաբար` 1.1 եւ 0.1 տոկոս: