ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Բուխարեստում` մասնակցելու Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Ըստ ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայության, ապրիլի 26-ին Ա. Աշոտյանը պաշտոնապես ընդունել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը` 2012-2015 թվականների համար: Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովը 2015 թվականին կանցկացվի Երեւանում: