ՀՀ ՊԵԿ մաքսային վիճակագրության համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմել է 1 միլիոն 49 հազար դոլար։ Հայաստանից արտահանվել է ընդամենը 43 անուն ապրանք։ Ընդ որում, արտահանման 65%-ը եղել է խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ։ Դատելով նրանից, թե ինչ ենք արտահանում, եւ ինչ ենք ներմուծում Թուրքիայից` կարելի է բազմաթիվ հետեւություններ անել, որոնք թողնում ենք ընթերցողին։ Նշենք նաեւ, որ այս տարվա առաջին եռամսյակում Թուրքիայից ներմուծումը կազմել է 40 միլիոն դոլար՝ 524 անուն ապրանքախմբերով։ Կարճ ասած, գրեթե ամեն ինչ ներմուծում ենք Թուրքիայից, այն էլ` փակ սահմանների պարագայում։