Հանդիպել են թեկնածուին

19/04/2012

Երեկ թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների` երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդների հետ: Թեկնածուի նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր թեկնածուի նախընտրական ծրագրի, քարոզարշավի, ընտրողների հետ հանդիպումների, ընտրական օրենսգրքի բարեփոխումների եւ այլ հարցերի շուրջ: Դիտորդների հարցին, թե պատգամավորի թեկնածուն ի՞նչ վերաբերմունք ունի ընթացող նախընտրական քարոզչության իրականացման պայմաններին, Գ.Նուշիկյանը պատասխանել է, որ իր վերաբերմունքը դրական է, քանի որ ամեն ինչ կատարվում է` ըստ «օրենքով սահմանված կարգի` հավասար պայմաններ ստեղծելով բոլոր թեկնածուների համար»: Նշենք, որ, հանդիսանալով երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ ՀՀ-ում գտնվող դիտորդներ` նրանք հանդիպումներ են ունենում բոլոր համամասնական եւ մեծամասնական թեկնածուների հետ: