Երեկ առավոտյան Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի գյուղապետ Արարատ Պողոսյանը, ով ապրիլի 7-ին սրտի կաթվածով տեղափոխվել էր հիվանդանոց: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Ա. Պողոսյանը կաթված է ստացել մարզպետ Սարգիս Սահակյանի հետ հանդիպումից հետո, քանի որ վերջինս ընտրությունների հետ կապված մի շարք պահանջներ է դրել Պողոսյանի առջեւ:
1in.am-ի հետ զրույցում, սակայն, Սահակյանն ասել է, թե ինքը Ա. Պողոսյանին հանդիպել է 10-15 օր առաջ: