Երգիչ Ֆորշը թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուներից նախապատվությունը տալիս է «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանին: «Գարեգին Նուշիկյանի հետ, տասը տարուց ավելի է, ինչ աշխատում ենք եւ բավականին մտերիմ ենք: Նրա քաղաքակիրթ լինելու հանգամանքը թույլ է տալիս շփումը դարձնել հեշտ եւ արդյունավետ»,- Գ. Նուշիկյանի վերաբերյալ ասում է Ֆորշը: Նրա դիտարկմամբ` Գարեգին Նուշիկյանը ոչ միայն «շատ լավ գործարար է», այլեւ` բարձրաճաշակ երաժշտության կրող: Նրա խոսքով` ԱԺ պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանը բարձր երաժշտական ճաշակ ունի: «Նա առաջինն էր, որ կազմակերպեց ջազ փառատոն, որի նպատակը երաժշտասերներին որակյալ երաժշտություն հրամցնելն էր, Երեւանում հիմնեց առաջին ջազ ակումբը, որը շատերի ու նաեւ` իմ սիրելի ժամանցային այրերից մեկը դարձավ: Նուշիկյանը իսկական քաղաքի կարգին մարդ է` հոգատար, բարյացակամ: Այդ հատկանիշներն անհրաժեշտ են ապագա ԱԺ պատգամավորության թեկնածուի համար»,- ասում է Ֆորշը: