Նյու «խոպան»

12/04/2012

Մոսկվայում ձերբակալել են 52-ամյա մի ՀՀ քաղաքացու, ով կասկածվում է Պենզայում եւ Ռոստովի մարզում պատվերով սպանություններ կատարելու մեջ: Ինչպես հաղորդվում է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքում, Մոսկվայի ոստիկանները սկզբում նրան կասկածել են ապօրինի զենք կրելու մեջ, այնուհետեւ պարզվել է, որ նա 2006 թվականից հետախուզվում է Պենզայի ոստիկանության կողմից սպանության համար, իսկ Ռոստովի մարզում տղամարդուն կասկածում են մի քանի պատվերով սպանությունների մեջ:

Ոստիկանները պարզել են Մոսկվայում եւ Մերձմոսկվայում մի քանի բնակարանների հասցեները, որտեղ երեւացել է կասկածյալը: Դրանցից մեկում էլ ձերբակալել են նրան: Բնակարաններից մեկի խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել եւ առգրավել են ատրճանակ, փամփուշտներ, մի քանի խլացուցիչ եւ գիշերային դիտասարք: