Հեռացիր, մոռացիր

12/04/2012

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե` ինչո՞ւ եք 5 տարին մեկ ակտիվանում, ասել է. «Շատ տեղին հարց է: Իսկապես, երբ մենք խորհրդարանում էինք, այն ժամանակ անհամեմատ ավելի ակտիվ էինք, խորհրդարանից դուրս այլ վիճակ է ստեղծվում: Եթե միայն հանրահավաքներով է ակտիվությունը չափվում, ես այնքան էլ համաձայն չեմ, թեեւ, իհարկե, դա էլ իր դերը խաղում է: Բայց մեր երկրում ֆինանսն այսօր այնքան մեծ դեր է խաղում, որ որպեսզի մեր կառույցներն աշխատեն` ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, եւ դրա բացակայությունը բերում է նրան, որ մենք հաճախ ստիպված ենք լինում հնարավորինս սեղմել մեր գոտիները եւ հնարավորությունները պահպանել ընտրությունների համար: Մյուս կողմից, մեր դիրքորոշումը միշտ մամուլի միջոցով հասանելի է եղել հանրությանը: Ես երբեք չեմ հեռացել այնքան, որ ինձ մոռանան»: