ՀՀ գլխավոր դատախազությունը Արմավիրի Սարդարապատ գյուղում ապրիլի 6-ին տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ Ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում հանձնարարել է Ոստիկանությանը` քննության առարկա դարձնել նաեւ մամուլի հրապարակումները: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: «Ճիշտ է, Մերուժան Մխոյանը հաղորդում չի տվել իրավապահ մարմիններին, սակայն հաշվի առնելով այն, որ, ըստ մամուլի հրապարակումների, Մխոյանի նկատմամբ` որպես պատգամավորության թեկնածու, ճնշում է գործադրվել, Դատախազությունը հանձնարարել է քննության առարկա դարձնել նաեւ մամուլի հրապարակումները»,- ասել է Ս. Տռուզյանը: