Մերժել են

05/04/2012

ՀՀ վարչական դատարանը երեկ մերժել է ՀԱԿ անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանի դիմումը: Հիշեցնենք, որ վերջինս պահանջել էր չեղյալ հայտարարել թիվ 10 ԸԸՀ-ի` մարտի 28-ին ընդունած թիվ 6-Ա որոշումը, որով մերժվել էր Սուքիասյանի` որպես պատգամավորի թեկնածու գրանցումը: Հավելենք, որ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը չեղյալ էր հայտարարել ավելի վաղ տրամադրած տեղեկանքը` նշելով, որ Սուքիասյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել ՀՀ-ում, 10 ամիս եւ 20 օր բացակայել է: Այդ հիմքով էլ մերժվել էր Սուքիասյանի գրանցումը: Խ. Սուքիասյանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում չի կայացրել եւ չի պաշտպանել իր ընտրական իրավունքը` չվերացնելով ընտրական իրավունքի խախտումները: Այժմ Խ. Սուքիասյանի փաստաբաններն ուսումնասիրում են Եվրոպական դատարան դիմելու հնարավորության հարցը: