Վիրավորվեցի՞ր, Ադիբեկյան

05/04/2012

«Պարոն Հեֆերնը պետք է հանգիստ լինի: Մենք գիտենք` ինչի համար ենք գնում ընտրության: Կա՛մ Հեֆերնը պետք է ներողություն խնդրի հայ ազգին վիրավորելու համար, կա՛մ պետք է պատժի իրեն սխալ տեղեկություն տվողին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությանը, թե ՀՀ-ում ընտրողների միայն 12%-ն է հավատում արդար ընտրություններին: «Մենք շիզոֆրենիկ չենք, նորմալ ազգ ենք: Մեր կարծիքով` ընտրությունների մասնակիցների 2/3-ը կարծում է, որ իր ձայնը տեղ կհասնի»,- հայտարարել է Ադիբեկյանը: Հավելենք, որ ժամանակ առ ժամանակ Ադիբեկյանի կողմից հնչեցվող հետազոտության արդյունքներից հետո շատերը ճիշտ նույն զգացողությունն են ունենում: Օրինակ, ըստ Ա. Ադիբեկյանի` արդար եւ համեմատաբար արդար ընտրություններ ակնկալողների թիվը ՀՀ-ում կազմում է 17%: Վիրավորական է, չէ՞: