ԲՀԿ անդամ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ հրաժարվել է պատասխանել henaran.am-ի` 2013թ. նախագահական ընտրություններին իր հնարավոր առաջադրման մասին հարցին. «Չեմ մեկնաբանում այդպիսի հարցերը, որովհետեւ մեր ուշադրությունը, իմ ուշադրությունը հիմա խորհրդարանական ընտրությունների վրա է»: «Վ. Օսկանյանը օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպումներում բաց տեքստով հասկացնում է, որ իր ունակությունները ներում են` երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնելու համար, մոտավորապես` «ինչ պակաս նախագահ կլինեմ» կոնտեքստում»,- գրում է կայքը: