Պատրաստվեք` գալիս են

05/04/2012

Ապրիլի 11-12-ին Երեւան է ժամանելու ԵԽ ԽՎ պատվիրակությունը` գնահատելու նախընտրական արշավի իրավիճակը: Պատվիրակության կազմում ընդգրկված են ԵԽ ԽՎ երեք անդամներ, որոնք հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաեւ` ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի առաջնորդների հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաեւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, դիվանագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում ներկայացուցիչներ են Մեծ Բրիտանիայից եւ Լեհաստանից: Այցի արդյունքում նրանք նախնական գնահատական են ներկայացնելու: