Փոխել են տնօրենով

22/03/2012

Մեր տեղեկություններով` երեկ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել Տավուշի թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել ոչ թե Միքայել Վարդանյանին, այլ «Ինտերնեյշն Մասիս տաբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն Մարինա Մարաբյանին: Հիշեցնենք, որ նախկին որոշմամբ` ՀՀԿ-ից այստեղ պիտի առաջադրվեր ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը` որպես հիմնավորում ասելով, թե այդպես են նպատակահարմար գտել: Մեր տեղեկություններով` Մ.Վարդանյանն ինքն է հրաժարվել առաջադրվել, ու քանի որ այդ ընտրատարածքը Վարդանյանների ընտանիքի «քվոտան» է, առաջադրել են իրենց աշխատակցի թեկնածությունը: