Հայրապետյանն առաջադրվում է

22/03/2012

ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում որոշվել է, որ Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու է ոչ թե Մանկավարժական համալսարանի պատմագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը, այլ ԱԺ պատգամավոր, գործարար ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Այդպես որոշել է կուսակցությունը, որովհետեւ Էդիկ Գեւորգյանը որոշեց չառաջադրվել, եւ քանի որ Ռուբեն Հայրապետյանը պարտաճանաչ կուսակցական է, մենք առաջադրում ենք նրա թեկնածությունն այդ ընտրատարածքում»: