Հերթական զոհը

20/03/2012

Մարտի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը: Ժամը 14:20-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, Արարատ քաղաքի բնակիչ, 35-ամյա Արտակ Մնացականի Շահբազյանը: news.am-ի թղթակցի հետ զրույցում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասել է. «Նա ստացել էր կրծքավանդակի ձախ կեսի հրազենային միջանցիկ թափանցիկ վիրավորում: Քանի որ հիվանդը արագ մահացավ, չկարողացանք պարզել, թե էլ ինչն էր վնասված: Ներքին թափանցիկ վիրավորում, հոգեվարքային վիճակ, տրավմատիկ-հեմոռագիկ շոկ ծանր աստիճանի»: Նրա խոսքով` Ա. Շահբազյանը հիվանդանոց տեղափոխվելուց 5 րոպե անց մահացել է: