ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը երեկ ազատվել է աշխատանքից: Նա նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնում: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե Դ. Կարապետյանն ընդգրկվելու է ՕԵԿ համամասնական ցուցակում: ՕԵԿ-ում, սակայն, երեկ այս լուրը չհաստատեցին` ասելով, թե այդ մասին պարզ կլինի մարտի 21-ին, երբ կհրապարակվի կուսակցության ցուցակը: