Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀԿ-ն հավատարիմ է իր խոստմանը եւ ՀՀԿ ցուցակով նոր գումարման ԱԺ ձեռներեցներ մուտք չեն գործի: Հարցին, թե որոշ փորձագետների գնահատմամբ` ՀՀԿ ցուցակում գործարարների բացակայությունը նշանակո՞ւմ է օլիգարխիայի մեկուսացում խորհրդարանից, Սարգսյանը պատասխանել է, թե բոլոր այն քայլերը, որ իրենք այսօր անում են այդ ուղղությամբ, պայմանավորված են նրանով, որ պատգամավորները, կառավարության անդամները, բարձրաստիճան անձինք չպետք է պաշտոնն օգտագործեն սեփական բիզնեսի համար: