Բարի ցանկություն

22/03/2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե չի բացառվում, որ ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ շտաբի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը վերադառնա իր նախկին` ԱԺ նախագահի պաշտոնին: Սրանով Տ. Սարգսյանը թերեւս ցանկացել է ակնարկել, որ հնարավոր է ընտրություններից հետո պահպանվի նաեւ ՀՀ վարչապետի իր պաշտոնը: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է իր անունը` երրորդ, իսկ Աբրահամյանի անունը` ցուցակի երկրորդ հորիզոնականում, Տ. Սարգսյանն ասել է. «Ցուցակը կազմվել է զուտ մեր ներքին կուսակցական աշխատանքի բաժանմամբ: Ցուցակում ընդգրկվել են նախ` կուսակցության գործադիր մարմնի անդամները, ապա` ՀՀԿ-ին սատարող ուժերը, գործադիրի ներկայացուցիչներն ու մարզպետները: Վերջիններիս հաջորդում են մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները»: