Սաթիկն առաջադրվեց

22/03/2012

Երեկ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը Արաբկիր համայնքի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին է ներկայացրել ԱԺ ընտրություններում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրման համար պահանջվող փաստաթղթերը։ Նշենք, որ նույն ընտրատարածքում երեկվա դրությամբ ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է «SAS»-ի սեփականատեր, գործարար Արտակ Սարգսյանը, «Ժառանգության» կողմից` Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ից` Արամ Մանուկյանը եւ անկուսակցական Ալեքսան Մինասյանը: Թիվ 4 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է նաեւ նախկին քաղբանտարկյալ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը: Նշենք, որ երեկվանից Սաթիկ Սեյրանյանը դադարեցրել է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագրի լիազորությունները. նախընտրական քարոզարշավի ընթացքում «168 Ժամը» կթողարկվի խմբագրական խորհրդի կողմից: