Առաջին տասնյակում է

15/03/2012

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը երեկ ասուլիսում հայտարարել է, թե ՀԱԿ համամասնական ցուցակի կազմման աշխատանքներում եղած դժվարությունները ցույց տվեցին, որ եթե չլինի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա ՀԱԿ-ը գոյություն չի ունենա: Նրա խոսքով` ՀԱԿ-ի ցուցակն արդեն իսկ պատրաստ է, որը վերջնական տեսքի է բերել առաջին նախագահը: «Մեր կուսակցությունը համաձայն է եղել ցանկացած տարբերակի: Ասել ենք` ոնց ուզում ես, այդպես էլ դիր: Այդ գործողություններին չպետք է խառնվել: Այս քննարկումը ցույց տվեց, որ եթե Տեր-Պետրոսյանը չլինի, չկա ՀԱԿ»,- ասել է Հ. Բագրատյանը` հավելելով, որ իր տեղը ՀԱԿ ցուցակում արդեն հստակ է, եւ հավանաբար ինքը կլինի առաջին տասնյակում: