Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Երեւան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին ղեկավար Արման Վարդանյանը որոշել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Նոր Նորք համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում, սակայն, Ա. Վարդանյանը հերքել է այդ լուրերը: Մեր թղթակցի հարցը, թե` իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե իր եւ ԲՀԿ-ի միջեւ ինչ-որ տարաձայնություններ կան, նա նույնպես հերքել է` միաժամանակ բացելով որոշակի «փակագծեր»` կապված իր եւ ԲՀԿ համագործակցության հետ: Ի դեպ` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը եւս հերքել է լուրերն այդ մասին` միաժամանակ ընդգծելով, որ չնայած Արման Վարդանյանը չի եղել ԲՀԿ անդամ, այնուամենայնիվ, կուսակցությունը բարձր է գնահատել Վարդանյանի եւ ԲՀԿ-ի միջեւ եղած համագործակցությունը: Գալստյանը նաեւ ընդգծել է, որ Ա. Վարդանյանը եղել է ԲՀԿ համակիր, բայց կուսակցական երբեք էլ չի եղել: