Երկու հանդիպում

17/03/2012

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլի հետ, եւ իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների եւ միջազգային գերակայությունների շուրջ: Երեկ Հովհաննիսյանը հանդիպել է նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին, ում հետ քննարկել է Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները: