ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանը մարտի 16-ին նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Իսկ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Գագիկ Մխեյանը (ի դեպ, այս պաշտոնը ստեղծվել է հատուկ Մխեյանի համար): Հավելենք, որ Վրեժ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է նախագահականի Իրավաբանական վարչության պետը: