Ինչպես հայտնի է` նախօրեի երեկոյան կրակոցներ էին հնչել Կապանի «Prince» ռեստորանում: Ռեստորանից հինգ անձ բերման է ենթարկվել, որոնցից Լ. Գեւորգյանի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ` լիցքավորված փամփուշտներով: Հիշեցնենք, որ, ըստ aravot.am-ի` «Prince» ռեստորանի միջադեպը տեղի է ունեցել այն սենյակում, որտեղ ներկա է եղել նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանը: Սակայն tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքել են, թե բերման ենթարկված անձանց թվում եղել է պատգամավոր:
Կայքի տեղեկություններով, սակայն, բերման ենթարկվածների թվում եղել են Սյունիքի թռչնաֆաբրիկայի տնօրենն ու փոխտնօրենը, ում մոտից էլ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը: Ըստ կայքի չճշտված տեղեկությունների` բախում է տեղի ունեցել հանրապետականների եւ դաշնակցականների միջեւ: Ոստիկանության Կապանի բաժնում դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում: