Կիրակի եւ երկուշաբթի օրերին տեղամասային ընտրական հանձնաժողովներում շարունակվել են առաջադրումները: Անցած երկու օրերին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 13 թեկնածուներ: Թիվ 3 ընտրատարածքում առաջադրվել է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Թիվ 12-ում փաստաթղթերն է ներկայացրել առաջին նախագահի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը: Թիվ 17 ընտրատարածքում, որը գտնվում է Արտաշատում, առաջադրվել է ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը, թիվ 22-ում` ՀՀԿ-ական Վահագն Հակոբյանը (ինքնառաջադրում): Թիվ 23 ընտրատարածքում իրենց թեկնածությունն են առաջադրել անկուսակցականներ Տիգրան Պետրոսյանն ու Սմբատ Սիմոնյանը: Թիվ 25 ընտրատարածքում առաջադրվել է ընդդիմադիր ՀԱԿ ներկայացուցիչ, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Թիվ 26-ում առաջադրվել է ՕԵԿ-ական Տիգրան Ղալեչյանը: Թիվ 28-ում, բացի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից, առաջադրվել է նաեւ անկուսակցական Արմեն Ավդալյանը: Թիվ 29-ում առաջադրվել է անկուսակցական, ձեռներեց Արմեն Մարտիրոսյանը: Թիվ 30-ում առաջադրվել է Գառնիկ Սահակյանը: Թիվ 33 ընտրատարածքում առաջադրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, իսկ թիվ 34-ում` ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է ՕԵԿ-ական Հունան Պետրոսյանը: