«Հակոբյանին ընտրեն, ի՞նչ անեն»

20/03/2012

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռեւս չի ստացել ՀՀ նախագահին ուղղված իր բաց նամակի պատասխանը: Հարցին, թե ընտրությունների նախընտրական շրջանն ինչքանո՞վ կանդրադառնա հարցի լուծմանը, եթե ԶՊՄԿ-ի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, կրկին առաջադրելու է ԱԺ թեկնածությունը, Ռ. Աթայանը պատասխանել է. «Գյուղացիներին հետաքրքիր չի: Մինչեւ հիմա պատգամավոր ա եղել` գյուղի համար ի՞նչ ա արել: 8 տարի ա, դեպուտատ ա եղել` ի՞նչ ա արել, մի անգամ գյուղ չի եկել»: Իսկ հարցին, թե Քաջարանի հարցը կանդրադառնա՞ Վ. Հակոբյանի ձայների նվազմանը, Ռ. Աթայանը պատասխանել է. «Պարզ չի՞, որ կպակասի: Ընտրեն, ի՞նչ անեն: Երկու անգամ ընտրել են: Ո՞վ ա ճանաչում, մի անգամ վե՞ր ա կացել-եկել գյուղ: Իրեն հարցրեք, ասեք` պատգամավոր եք ընտրվել, ո՞ւմ հետ եք հանդիպել, ի՞նչ հարց եք լուծել: Իրանից հարցրեք, ինձնից մի հարցրեք»: