Դեմ առ դեմ

20/03/2012

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երեկ հայտարարել է այն տեղեկատվությունը, որ մարտի 15-ին Մոսկվայի Սպիտակ տանը կայացել է Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Վ. Սողոմոնյանի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել «դեմ առ դեմ», ուստի իրեն հայտնի չէ հանդիպման ընթացքում շոշափված խնդիրների բովանդակությունը: «Չգիտեմ, թե էլեկտրոնային լրատվամիջոցները որտեղից տեղեկություններ ունեն զրույցի բովանդակության մասին, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել առանձին, եւ անձամբ ես որեւէ տեղեկություն չունեմ քննարկումների թեմայի մասին»,- ասել է Վ. Սողոմոնյանը: