Այլեւս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ծնունդով ապարանցի Լյովա Խաչատրյանը երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Երեւանի Շենգավիթ համայնքի թիվ 12 ընտրատարածքում: «Ես քաղաքի տղա եմ, ինձ բոլորն են ճանաչում այդտեղ, ես երիտասարդների հետ էլ կծանոթանամ, նրանց կներկայացնեմ իմ աշխատանքը, եւ նրանք էլ, հուսով եմ, կվստահեն ինձ: Ես Ապարանում էլ երիտասարդների շատ մեծ թիմ եմ ունեցել»,- tert.am-ի հետ զրույցում ասել է Լյովա Խաչատրյանը: Նրա խոսքով` ինքը Շենգավիթի 12-րդ ընտրատարածքում է առաջադրվել, որովհետեւ ծնվել, մեծացել, եւ դպրոց է գնացել 3-րդ մասում: