Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների` Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը: Իսկ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը մասնակցել է ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի անունից ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների պատվին տրվող ընդունելությանը: