ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ տեղեկացրել է, որ դեռեւս հայտնի չէ, թե հայկական պատվիրակությունից հատկապես ով կմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանին: «Դա կախված է նրանից, թե որքանով նրանք ներգրավված կլինեն Հայաստանի նախընտրական գործընթացներում, քանի որ վեհաժողովի լիագումար նստաշրջանը համընկնում է Հայաստանում ներքաղաքական աժիոտաժի պիկին»: