Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «Welt Kompakt»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելու մասին որոշմանը` ասել է, թե «Եվրատեսիլը» չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով` հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Մամեդյարովը նշել է, որ չի հասկանում այն մարդկանց, ովքեր քաղաքական ենթատեքստ են փորձում գտնել երգի մրցույթում, քանի որ այն, ըստ նրա, մշակութային միջոցառում է, ոչ թե քաղաքական: «Ադրբեջանը պատրաստ է շարունակել ԼՂ բանակցությունները` խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու համար»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ ստատուս-քվոն անընդունելի է: