«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջիկա համագումարին մասնակցելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավեր չի ուղարկվի: Այս մասին tert.am-ին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: «Համագումարին մասնակցելու համար հրավերներ կուղարկվեն միայն խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական ուժերին»,- ասել է նա: