ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ, նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում: Երեկ նա ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` այս ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ ՀՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը: