քաղաքականություն

Համ գո՛հ են, հա՛մ դժգոհ

25.02.2012

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ մենք ականատես չեղանք դեպի խաղաղություն, կառուցողական ընթացք տանող դիրքորոշման»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիեւը` անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորների` վերջերս «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերով հանձնաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կատարած այցին: Նիստի մասնակիցները հանդիպել էին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Գուլիեւն ասել …

կարդալ ավելին

Մեծամասնականի գերիները

25.02.2012

«Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների կողմից հեղինակած 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովում կքննարկվի փետրվարի 28-ին: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն, երեկ բացասական եզրակացություն տվեց այդ օրինագծին: Ընդդիմադիր խմբակցություններն այն քննարկման կներկայացնեն արտահերթ կարգով: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հանձնաժողովում օրինագիծը ներկայացնելիս` ասաց, թե Ընտրական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբում նախապես …

կարդալ ավելին

Ժողովուրդը կարող է դառնալ «ներքին թշնամի»

25.02.2012

ՀՀ կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը երեկ հերթական անգամ քննարկվեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունը մինչ այժմ չի ունեցել արտակարգ դրության հետ կապված որեւէ օրենք: Այդ հարցը կարգավորվել է միայն ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն` «սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում ՀՀ նախագահը խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ` …

կարդալ ավելին

Ողջունել է

25.02.2012

ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ` երեկ քաղաքագետ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սուրեն Սուրենյանցը հանդես է եկել հայտարարությամբ` գնահատելով «Հանրապետության» երեկ արտահայտված դիրքորոշումը ՀԱԿ համամասնական ցուցակի վերաբերյալ: «Անկախ այսօրվա իմ քաղաքական կարգավիճակից` «Հանրապետություն» կուսակցությունում են մեկտեղված իմ ամենալավ ընկերները, ովքեր անուրանալի ավանդ ունեն հատկապես Արցախյան պատերազմում: Խորհրդարանական առաջիկա ընտրություններին կուսակցության պասիվ մասնակցության մասին հայտարարությունն իմ ընկերների քաղաքական …

կարդալ ավելին

Խորը եւ համընդգրկուն

25.02.2012

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր տեսաբլոգում անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Իր ուղերձում Ջ.Հեֆերնը նշել է, որ 20 տարի առաջ` Հայաստանի Հանրապետության անկախացումից կարճ ժամանակ անց` հենց փետրվար ամսին, իր դռները բացեց Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, եւ այդ օրվանից ի վեր ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ հարաբերություններն ամրացել եւ ավելի են ամրապնդվել: …

կարդալ ավելին

Սերնդափոխություն եւ իշխանափոխություն

25.02.2012

Հայաստանի այսօրվա ներքաղաքական վիճակը պայմանավորված է իշխանության անթաքույց տենչով` մնալ իշխանության: Երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, թե միաժամանակ առկա է եւս մեկ գործոն` ամեն գնով խուսափել մարտիմեկյան գործընթացներից: «Ընտրությունները երկու բան կարող են նշանակել` սերնդափոխություն եւ իշխանափոխություն: Երկուսն էլ անհրաժեշտ են մեզ` թե իշխանության, թե ընդդիմության պարագայում»,- ասել է նա: …

կարդալ ավելին

Օտար եւ յուրային

25.02.2012

«ՀՀ-ում սփյուռքահայերի եւ հայաստանցիների համար գործում են նույն օրենքները, եւ որեւէ խտրականություն չի դրվում»,- երեկ սփյուռքահայերի իրավունքների ոտնահարման թեմայով հեռուստակամուրջի ձեւաչափով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը: «Մենք սփյուռքն ընդունում ենք համասփյուռ հայության կարեւոր մաս եւ նրանց դերակատարությունը թերագնահատել հնարավոր չէ: Սփյուռքահայերը ՀՀ-ում օգտվում են նույն օրենքներից, ինչ հայաստանցիները, նույնիսկ …

կարդալ ավելին

«Միջնորդները չեն կարող խաղաղություն հաստատել, քանի դեռ չկա կողմերի իրական կամքը»

25.02.2012

«Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը – ԵԱՀԿ-ում նախագահություն ստանձնող յուրաքանչյուր երկիր հայտարարում է, որ իր առաջնահերթ խնդիրներից է լինելու աջակցությունը հակամարտությունների կարգավորմանը: Իռլանդիան բացառություն չէր: Դուք ունե՞ք հստակ տեսլական. ինչպիսի՞ն է լինելու այդ օգնությունը եւ աջակցությունը, մասնավորապես` ԼՂ հարցում: – Իռլանդիան ԵԱՀԿ-ում իր …

կարդալ ավելին

Ալիկ Սարգսյանը չի կարող չհիշել

25.02.2012

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ նրա գործով անցնող մյուս ամբաստանյալների դատաքննությունը: Մինչ այդ դատարանում մեղադրողը հրապարակել է գործում առկա գրավոր ապացույցները: «Բոլոր ապացույցներն էլ բացառում էին առաջադրված մեղադրանքները, քանի որ իրեղեն ապացույցներ չկան, բանավոր 3 ցուցմունքներ էին: Ավելի շատ Մարգար …

կարդալ ավելին

Երկու մեծ տարբերություն

25.02.2012

Հեռուստատեսությամբ հաճախ են ցուցադրում ռեպորտաժներ, թե ինչպես են մարդիկ անդամակցում իշխանական կոալիցիան ներկայացնող Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին (ՕԵԿ-ին անդամակցողներին կա՛մ չարամտորեն չեն ցուցադրում, կամ բնության մեջ այդպիսիք արդեն չկան): Սովորաբար, ՀՀԿ-ական դառնալու արարողությունը տեղի է ունենում գյուղերի մշակութային օջախներում` գյուղամիջի ակումբում: Հնամաշ կոստյումներով մարդիկ դեմ չեն ստանալ ՀՀԿ-ի անդամատոմս: Նրանց կարծիքով` այն ինդուլգենցիայի պես …

կարդալ ավելին

Անտեղի փորձաքննություններ են անցկացվում

25.02.2012

Երեկ տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստ, որտեղ ներկայացվել են 2011թ. ամփոփ աշխատանքները: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության` 2011թ. նախորդ տարվա համեմատ Հայաստանում մոտ 7% աճած հանցագործությունների ընդհանուր թվում` մոտ 2%-ով աճել են մարդու դեմ հանցագործությունները` կազմելով երկրում արձանագրված հանցագործությունների 21%-ը: 2011թ. մարդու դեմ ուղղված հանցագործություններ է կատարել 182 անչափահաս, 679 կին, 68 օտարերկրյա …

կարդալ ավելին

Անվստահության «բարձր պատ»

23.02.2012

«Հիմնական մարտահրավեր է մնում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը բոլոր շահագրգիռ կողմերի հավասար եւ պատշաճ մասնակցությունը»,- նման գնահատական է պարունակում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանում անցկացված առաքելության զեկույցը, որը նվիրված է առաջիկա ընտրական գործընթացներին: ԺՀՄԻԳ-ը, ՀՀ իշխանությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների արդյունքում` ամփոփելով ԱԺ ընտրություններից …

կարդալ ավելին

Եվս 15 միլիոն

23.02.2012

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը որոշել է Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար 15մլն ԱՄՆ դոլարի վարկ հատկացնել: Այդ մասին նշված է ՀԲ Երեւանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: Ծրագրի նպատակն է` նպաստել ջրի որակի եւ ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում` Աշտարակ (Արագածոտնի մարզ), Մասիս (Արարատի մարզ) եւ Էջմիածին (Արմավիրի մարզ) քաղաքներում եւ հարակից …

կարդալ ավելին

Չեն բարիշում

23.02.2012

Երեկ կայացել է ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որի ընթացքում, ըստ Կոնգրեսի տարածած հաղորդագրության, քննարկվել է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նույն աղբյուրի համաձայն, անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին եւ առաջիկա ընտրությունների հետ կապված ռազմավարության հարցերին, շարունակվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեւավորման վերաբերյալ քննարկումները: Այսինքն` ՀԱԿ-ի համամասնական ցուցակի շուրջ Կոնգրեսում դեռեւս չեն կարողանում համաձայնության …

կարդալ ավելին

Ստատուս-քվոն անընդունելի է

23.02.2012

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը` ընդգծելով, որ ԱՄՆ-ի դիրքորոշման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, այդ թվում` տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժ չկիրառելու սկզբունքները: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) համանախագահող երկիր` …

կարդալ ավելին

Ո՞վ կլինի ՀՀԿ-ի առաջին լեդին

23.02.2012

ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` կուսակցությունների նախընտրական համամասնական ցուցակումո 1-ին տեղը չհաշված` հաջորդ յուրաքանչյուր 5-րդ տեղում պետք է լինեն կանայք: Այսինքն` առաջին կնոջը բաժին է հասնում 6-րդ հորիզոնականը: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում այդ 6-րդ տեղի համար, որին հավակնում են Հերմինե Նաղդալյանը, ով ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահն է, պատգամավոր Կարինե Աճեմյանը …

կարդալ ավելին

Անիմա՞ստ է

23.02.2012

«Պատկերացնո՞ւմ եք, վերջին չորս-հինգ տարիներին ՀՀԿ-ն նորից իշխանության է, երկրի ու ժողովրդի վիճակը շատ ավելի է վատացել, ու հանկարծ նորից այդ կուսակցությունն ընտրություններում հաղթում է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: «Ակնհայտ է, որ Հրազդանի ընտրություններին կարող էր մասնակցել ամենաշատը 18 հազար մարդ: Թիվ են տվել, թե մոտ …

կարդալ ավելին

Լրամշակեք զմիմեանս

23.02.2012

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը գրությամբ դիմել է Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին` լրամշակման նպատակով հետ վերադարձնել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Տ. Սարգսյանի գրության մասին պատմող պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն, «բացի լրամշակման նպատակով» արտահայտությունից, ոչինչ ասված չէ օրինագիծը հետ տանելու հիմնավորումների մասին: Հիշեցնենք, որ խոսքն այն օրինագծի մասին …

կարդալ ավելին

«Այս երկրում մարդիկ շնչահեղձ են լինում»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը

23.02.2012

– Դուք առաջադրվելո՞ւ եք մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում: – Անձամբ ես չեմ ցանկանում, որովհետեւ հիմա ինձ խորհրդարանում չեմ տեսնում: 2003թ. ընտրվել եմ մեծամասնականով, բայց ԱԺ չեմ գնացել, որովհետեւ ընտրություններն արդար չէին անցկացվել: Չեմ կարծում, թե հիմքեր կան, որ այս ընտրություններն արդար կանցկացվեն: – Զուտ այդ հանգամա՞նքն է մտահոգում, թե՞ ՀԱԿ-ում հակասություններ կան: Համենայնդեպս մամուլում …

կարդալ ավելին

ՀՀԿ-ն գործարարներին փոխարինում է սեփականատերերով

23.02.2012

2007թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ` այս անգամ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը բավականին փոփոխություններ է կրելու: Արդեն հայտարարվում է, որ այն գլխավորելու է նախագահ Սերժ Սարգսյանը: Արդյունքում` ՀՀԿ համամասնական ցուցակի հիմնական «համալրումը» սկսվելու է 2-րդ հորիզոնականից: Ինչ-որ առումով հենց այս հորիզոնականն է համարվում առաջինը, այսինքն` ո՞վ է լինելու առաջինը Ս.Սարգսյանից հետո: Եվ եթե ընդամենը 4 ամիս առաջ …

կարդալ ավելին