ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` կուսակցությունների նախընտրական համամասնական ցուցակումո 1-ին տեղը չհաշված` հաջորդ յուրաքանչյուր 5-րդ տեղում պետք է լինեն կանայք: Այսինքն` առաջին կնոջը բաժին է հասնում 6-րդ հորիզոնականը: Մեր տեղեկություններով, ՀՀԿ-ի կանանց շրջանում անողոք պայքար է ընթանում այդ 6-րդ տեղի համար, որին հավակնում են Հերմինե Նաղդալյանը, ով ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահն է, պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Մեր թղթակցի հարցին ի պատասխան` ով է լինելու իրենց կուսակցության առաջին կինը, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Համամասնական ցուցակի, այդ թվում եւ` դրա հետ կապված հարցերը կուսակցությունում դեռ չեն քննարկվել»: