Անիմա՞ստ է

23/02/2012

«Պատկերացնո՞ւմ եք, վերջին չորս-հինգ տարիներին ՀՀԿ-ն նորից իշխանության է, երկրի ու ժողովրդի վիճակը շատ ավելի է վատացել, ու հանկարծ նորից այդ կուսակցությունն ընտրություններում հաղթում է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: «Ակնհայտ է, որ Հրազդանի ընտրություններին կարող էր մասնակցել ամենաշատը 18 հազար մարդ: Թիվ են տվել, թե մոտ 25 հազար մարդ է մասնակցել: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է տեղի ունենալու ԱԺ ընտրություններին: ԱԺ ընտրություններին կարող է մասնակցեն 700-750 հազար մարդ, 2007-ին ցույց են տվել 1 մլն 350 հազար մարդ: Մոտ 600 հազար քվեաթերթիկ լցրել են: Նման պայմաններում անիմաստ է ՀՀԿ-ի հետ որեւէ կերպ ընտրությունների գնալ: Ես անձամբ չեմ ցանկանում խորհրդարան գնալ»,- ավելացրել է նա: