Երեկ կայացել է ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստը, որի ընթացքում, ըստ Կոնգրեսի տարածած հաղորդագրության, քննարկվել է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նույն աղբյուրի համաձայն, անդրադարձ է եղել ներքաղաքական զարգացումներին եւ առաջիկա ընտրությունների հետ կապված ռազմավարության հարցերին, շարունակվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեւավորման վերաբերյալ քննարկումները: Այսինքն` ՀԱԿ-ի համամասնական ցուցակի շուրջ Կոնգրեսում դեռեւս չեն կարողանում համաձայնության գալ: