«Նոր կոալիցիայի ձեւավորման պարագայում կառավարության կազմը ամբողջովին կփոփոխվի,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ավելացնելով,- Կարող է, ասենք, նախարարությունը, որ քվոտայով տրվել է այս կամ այն կուսակցությանը, տվյալ պարտականությունն իր վրա չվերցնի, մեկ այլ քաղաքական ուժ վերցնի: Սա քննարկումների հարց է»: Հարցին` ընդդիմությանն առաջարկվելո՞ւ է կառավարությունում տեղեր զբաղեցնել, Սահակյանը պատասխանել …
կարդալ ավելին«Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն էապես տարբերվեն նախորդներից եւ դառնան օրինակելի, եվրոպական չափորոշիչներին համապատասխան, ապա դա Հայաստանի համար կարող է լուրջ հեռանկարներ բացել»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, պետք է ամեն ինչ անել, որպեսզի ԱԺ ընտրությունները փորձանք չդառնան: «Պետք է մի կողմ դնել խմբակային շահերը եւ ապավինել մեզ ընձեռվող …
կարդալ ավելինԱդրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելերը ֆրանսիական Echanges internationaux պարբերականում հրապարակված «Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ պատմական եւ տնտեսական կապերը» վերնագրով հոդվածում, այլ հարցերի թվում, անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերին: Քելերը գրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի առնչությամբ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, առաջարկներ է ներկայացրել կողմերին: Թե կոնկրետ ինչ …
կարդալ ավելինՏարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը երեկ հանդիպել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության, Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի …
կարդալ ավելին«Ցանկացած ընտրություն, եթե անցել է թերություններով, ապա դրա պատասխանատվությունը կրում է իշխանությաունը, որը չի կարողացել երաշխավորել ազատ, արդար ընտրություններ»,- երեկ կայացած ասուլիսում` խոսելով Հրազդանի քաղաքապետի` կիրակի օրը կայացած ընտրությունների մասին, հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նրա հետ բանավիճող ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ Հրազդանի ընտրությունները որակեց իբրեւ «աննախադեպ»` հայտարարելով. «Այնտեղ մեր ընդդիմադիր գործընկերները …
կարդալ ավելինԻշխանական կոալիցիայի ներկայացուցիչները հրապարակայնորեն միմյանց հանդեպ իրենց հակակրանքը թաքցնել չեն էլ փորձում: Իրավիճակի բերումով երեք այս ուժերը հայտնվել են նույն կաթսայում եւ ստիպված են դժկամորեն հանդուրժել միմյանց` ոչ այնքան հաճելի ընկերակցությունը: Սակայն նրանց հակակրանքը միմյանց հանդեպ այնքան էլ հասկանալի չէ. Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները ներկայացնող մարդիկ միմյանց նման են իրենց տեսակով, գործողությունների …
կարդալ ավելին«Որպես գործող նախագահ` ես որոնելու եմ ուղիներ ԵԱՀԿ-ի տարածքի առկա երկարատեւ հակամարտությունների հարատեւ կարգավորման համար: Այդ հակամարտությունների թվում են Մերձդեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Իմոն Գիլմորը: Նա ասել է, որ նշանակել է երկու հատուկ ներկայացուցիչների, ովքեր …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի վերջին ժամանելու են Ադրբեջան: Այս մասին ադրբեջանական Salam News գործակալությանը տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը, որի համաձայն` նրանք Բաքվում մի շարք հանդիպումներ կանցկացնեն եւ կքննարկեն հունվարի 23-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից բխող մի շարք հարցեր: Համանախագահների` Հայաստան կատարելիք այցի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում:
կարդալ ավելինՀՀ կառավարությունը փետրվարի 2-ի նիստում որոշել էր պահուստային ֆոնդից 1,3 մլրդ դրամ սուբսիդիա հատկացնել մատչելի գներով դիզելային վառելանյութ ձեռք բերելու համար: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել 12 հազար 600 լիտր դիզվառելիք, որի 1 լիտրը գյուղացիներին պետք է վաճառվի 350 դրամով, այն դեպքում երբ շուկայական արժեքը մոտ 450 դրամ է: Այսինքն` կառավարությունը սուբսիդավորում է …
կարդալ ավելին«Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր: Այն մեր դարպասն է դեպի Ասիա»,- Facebook-ի իր էջում նման գրառում է արել Եվրախորհրդարանի նախկին նախագահ Եժի Բուզեկը` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Մամեդյարովը Բրյուսել էր մեկնել Եվրոպական ժողովրդական կուսակցության հրավերով` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու համար: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, եվրոպացի պատգամավորները Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, ի …
կարդալ ավելին«Վարչապետն ասում է, թե բաց ճակատով գնում ենք ընտրությունների: Ո՞րն է բաց ճակատը: Ասում է` թոշակները տվել եմ: Բայց դուք թոշակները պիտի 2 անգամ ավելացնեի՞ք: Եվ չեք էլ տվել այդ թոշակները, որովհետեւ պարտք եք վերցրել ու տվել: Պարտքը 1,5 մլրդ դոլարից դարձրել եք 4 մլրդ դոլար: Չեք էլ կարողացել թոշակի փողն աշխատել, բարձրացնելը ձեզ մնար»,- …
կարդալ ավելինՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ հայտարարել է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ինքն ընդգրկվելու է «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ցուցակում: Իսկ թե ցուցակի կոնկրետ որ տեղում` նա տեղյակ չէ: Նրա խոսքով` ՕԵԿ ցուցակում իր տեղը կորոշի կուսակցության ղեկավարը: «Ես ՕԵԿ-ի ակտիվ անդամ եմ եւ մեծ աշխատանքներ եմ տանում դրա համար»,- ասել է …
կարդալ ավելինԱյն, ինչ երեկ կատարվում էր Երեւանի փողոցներում, կարելի է բնութագրել ընդամենը մեկ բառով` խայտառակություն: Թեեւ, երեւի ավելի տեղին կլինի ասել` անիշխանություն` բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով: Երկու օր գրեթե անդադար տեղացած ձյան արդյունքում Երեւանի նույնիսկ ամենակենտրոնական փողոցներում երթեւեկությունն ուղղակիորեն կաթվածահար էր (է) եղել, իսկ սառցակալած մայթերի մասին խոսելն անգամ ավելորդ է. Երեւանում քայլելն այլեւս առանձնակի …
կարդալ ավելին«Որպես կանոն, նման ասեկոսեներ տարածողները հայտնվում են բուրիդանյան ավանակի կարգավիճակում: Հին հույն փիլիսոփա Բուրիդանը ժամանակին ապացուցել է, որ երբ ավանակին կանգնեցնում ես երկու խոտի դեզերի երկրաչափորեն կենտրոնում, չի կարողանում կողմնորոշվել` ա՞ջ գնա, թե՞ ձախ»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ անկեղծացել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` իր կարծիքով` այդպիսով պատասխանելով այն տեղեկություններին, թե ինքը չի մասնակցել …
կարդալ ավելին«Ինչքան ընտրությունները մոտենան, դանակավորները կշատանան: Ես չեմ կարծում, թե քվեարկության արդյունքների վրա ազդեցություն է ունեցել երեկվա քվեարկությունը: Ես այդ ամենը ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ հերքել»,- անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների կողմից նախօրեին քվեարկությունները կեղծելու փաստին` երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այդքանից հետո նա ասել է, թե կրկնակի քվեարկությունից խուսափելու …
կարդալ ավելինՀՀԿ համամասնական ցուցակը կհաստատվի կուսակցության մարտի 10-ին կայանալիք համագումարից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, ձեւավորված նոր գործադիր մարմնի կողմից: Երեկ այդ մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Լրագրողներից մեկի հարցին` հավաստի՞ են տեղեկությունները, որ ՀՀԿ համամասնական ցուցակում կարող են ընդգրկվել Ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչներ, նա պատասխանել է` նման հարցերի առնչությամբ որոշումներ կայացնում է կուսակցության գործադիր մարմինը: …
կարդալ ավելին«Տիգրան Սարգսյանը տնտեսությունը ներմուծող օլիգարխներից դարձնում է ֆինանսական օլիգարխներ: Ֆինանսական փողը փուչիկ է: ՀԴՄ-ները մտցրեցին, դուք կարծում եք առեւտրի տեսակարար կշիռը հարկերում բարձրացա՞վ: «Տրանսփերենսի ինտերնեշնլի» անցած տարվա տվյալներով` ստվերային տնտեսության գործակցով Հայաստանը 151 երկրների շարքում 124-րդ տեղում է` իր 47 ցուցանիշով: Այսինքն` 47 տոկոս ստվեր կա: Կանխիկը ստվերի հետ կապ չունի: Ստվերն էլ կարող է …
կարդալ ավելին«Եթե Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորներն այսօր քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն, ապա վաղը կկեղծեն խորհրդարանական ընտրությունները»,- անդրադառնալով նախօրեին ՀՀԿ մի քանի պատգամավորի կողմից իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու փաստին` երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` ավելացնելով, թե դա վկայում է, որ իշխող ուժը ուժ չէ: «Եթե դու օրենք պետք է …
կարդալ ավելինՊաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսում: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամների հետ հանդիպումների ժամանակ առաջին հերթին քննարկվել է Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը: Օրակարգում են եղել նաեւ Իրանի միջուկային ծրագրի հարցը եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, Իրաքում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո միջկրոնական լարվածության …
կարդալ ավելին«Հայաստանում իշխանությունները պետք է մնան ոչ թե պայքարի, այլ աշխատանքի արդյունքում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) անդամ Վահան Շիրխանյանը: «Եթե ճիշտ աշխատեն, պետք է մնան: Եթե լինի մեկը, որ ներկայացնի ավելի հեռանկարային ծրագիր եւ ցույց տա, որ ունակ է դրանք իրագործել, ուրեմն պետք է լինի նա»,- ասել է նա` նշելով, որ …
կարդալ ավելին