Արհեստածին

14/02/2012

«Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններն էապես տարբերվեն նախորդներից եւ դառնան օրինակելի, եվրոպական չափորոշիչներին համապատասխան, ապա դա Հայաստանի համար կարող է լուրջ հեռանկարներ բացել»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Ըստ նրա, պետք է ամեն ինչ անել, որպեսզի ԱԺ ընտրությունները փորձանք չդառնան: «Պետք է մի կողմ դնել խմբակային շահերը եւ ապավինել մեզ ընձեռվող հնարավորությանը»,- հայտարարել է նա: Խոսելով իշխող կոալիցիայի գործունեության մասին, Հ. Հովհաննիսյանը նշել է, թե պատահական չէ, որ կոալիցիայի ներսում տարաձայնություններ կան: «Այդ կառույցի ստեղծումն արհեստածին էր: Եթե ՀՀԿ-ն չձգտեր ունենալ այնքան տեղեր, որքան այժմ ունի ԱԺ-ում, ապա կոալիցիան իրեն ավելի արդյունավետ կդրսեւորեր»,- ասել է նա: