ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի վերջին ժամանելու են Ադրբեջան: Այս մասին ադրբեջանական Salam News գործակալությանը տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը, որի համաձայն` նրանք Բաքվում մի շարք հանդիպումներ կանցկացնեն եւ կքննարկեն հունվարի 23-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից բխող մի շարք հարցեր: Համանախագահների` Հայաստան կատարելիք այցի մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: