Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Քելերը ֆրանսիական Echanges internationaux պարբերականում հրապարակված «Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ պատմական եւ տնտեսական կապերը» վերնագրով հոդվածում, այլ հարցերի թվում, անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Ֆրանսիայի ջանքերին: Քելերը գրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի առնչությամբ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, առաջարկներ է ներկայացրել կողմերին: Թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը` դիվանագետը չի նշել: