Անցուցակ համագումար

11/02/2012

ՀՀԿ համամասնական ցուցակը կհաստատվի կուսակցության մարտի 10-ին կայանալիք համագումարից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, ձեւավորված նոր գործադիր մարմնի կողմից: Երեկ այդ մասին հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: Լրագրողներից մեկի հարցին` հավաստի՞ են տեղեկությունները, որ ՀՀԿ համամասնական ցուցակում կարող են ընդգրկվել Ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչներ, նա պատասխանել է` նման հարցերի առնչությամբ որոշումներ կայացնում է կուսակցության գործադիր մարմինը:

«Հարցը ձեզ հուզում է, որովհետեւ նրանք Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ չե՞ն, թե՞, որ աղանդավոր են: Իմ համեստ գիտելիքներով` ես ասում եմ, որ ավետարանչականներն աղանդավորներ չեն: Քաղաքական եւ կրոնական գործընթացները պետք է տարանջատել»,- հայտարարել է Մինասյանը` ըստ էության հաստատելով այդ տեղեկությունները: