Ֆինանսական օլիգարխներ

11/02/2012

«Վարչապետն ասում է, թե բաց ճակատով գնում ենք ընտրությունների: Ո՞րն է բաց ճակատը: Ասում է` թոշակները տվել եմ: Բայց դուք թոշակները պիտի 2 անգամ ավելացնեի՞ք: Եվ չեք էլ տվել այդ թոշակները, որովհետեւ պարտք եք վերցրել ու տվել: Պարտքը 1,5 մլրդ դոլարից դարձրել եք 4 մլրդ դոլար: Չեք էլ կարողացել թոշակի փողն աշխատել, բարձրացնելը ձեզ մնար»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն բաց երեսով է գնում խորհրդարանական ընտրություններին: «Եթե մենք նորմալ հասարակություն լինեինք, այս մարդիկ չպետք է լինեին իշխանության: Տ.Սարգսյանը տնտեսությունը ներմուծող օլիգարխներից դարձնում է ֆինանսական օլիգարխներ»,- հայտարարել է Հ.Բագրատյանը: