Մաքրված ճակատ-2

09/02/2012

Գագիկ Բաղդասարյանն այլեւս չի հետաքրքրում «Օրինաց երկրին» եւ անձամբ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին: Այդ մասին վերջինս ասել է Tert.am-ի հետ զրույցում: Բիշարյանին չի հետաքրքրում նաեւ այն, թե ուր կգնա եւ ինչ գործունեությամբ կզբաղվի Բաղդասարյանը, եւ Բիշարյանը չի զարմանա, եթե նրան տեսնի ԲՀԿ շարքերում: «Նա ցույց տվեց իր մարդու տեսակը: Մարդը պետք է սկզբունքներ ունենա,- հայտարարել է ՕԵԿ-ականը` ավելացնելով,- Քաղաքական գործիչը (պարզվում է Գ. Բաղդասարյանը քաղաքական գործիչ է.- խմբ.) պետք է հասկանա, որ կոալիցիայի շրջանակներում ենք աշխատում , եւ ոչ միայն ՕԵԿ-ը, այլ նաեւ ԲՀԿ-ն գերակշիռ մեծամասնություն կազմող նախագծերին միասնական ձեւով է քվեարկում, դա տեսանելի է, դա բոլորին է հայտնի»: Հիշեցնենք, որ խոսքը «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրենքի մասին է, որին արդեն նախկին ՕԵԿ անդամը քվեարկել էր ձեռնպահ: