Ռուսաստանի ռազմավարական ու տեխնոլոգիական վերլուծությունների կենտրոնը (ՃԸհՁ) կանխատեսում է, որ 2012 թվականին Ռուսաստանը 50 տոկոսով ավելացնելու է մարտական ինքնաթիռների ու ուղղաթիռների արտահանումը: 2011 թ.ռուսական ռազմական ավիատեխնիկայի մատակարարումները կազմել են ավելի քան 4.82 միլիարդ դոլար` 2010 թ. 3.1 միլիարդ դոլարի համեմատությամբ: Նախորդ տարի Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է ԾՌ-8 եւ ԾՌ-17 տիպի նվազագույնը 15 ուղղաթիռ, ինչպես նաեւ` ԾՌ-35 տիպի 4 մարտական ուղղաթիռ: Կանխատեսվում է, որ 2012 թ. ռուսական սպառազինության արտահանումը կգերազանցի 14 միլիարդ դոլարի սահմանագիծը: Ամենաշատ ուղղաթիռները ստանալու են Հնդկաստանը, Ադրբեջանը եւ Աֆղանստանը: Ակնկալվում է, որ Ադրբեջանն այս տարի Ռուսաստանից կստանա ԾՌ-17 տիպի` 20, եւ ԾՌ-35Ծ տիպի 12 ուղղաթիռ: Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերին ռուսական Ռոսօբորոնէքսպորտ ընկերության եւ Ադրբեջանի համապատասխան կառույցների միջեւ կնքված պայմանագրով նախատեսվում էր, որ Ադրբեջանը Ռուսաստանից ստանալու է ԾՌ-35Ծ տիպի 24 ուղղաթիռ: