Չեն կրակել

09/02/2012

Երեկ ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում: Դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Ղարաբաղյան կողմից նրանց ուղեկցել են Արտաքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումը անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: