«Ֆրանսիան կորցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ լինելու բարոյական իրավունքը, սակայն դրա իրավաբանական իրավունքը դեռ ունի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը: «Մենք պետք է ուսումնասիրենք այդ հարցի իրավաբանական կողմը: Մենք ի զորու չենք տվյալ հարցում ինչ-որ բան անել, բայց Ադրբեջանը կպաշտպանի իր եւ Թուրքիայի շահերը,- ասել է նա` ավելացնելով,- Այդ հարցը ուշադրության կենտրոնում է, եւ մենք պետք է համբերություն դրսեւորենք: ԵԽ ԽՎ նոր նախագահը ստորագրել է Սենատի կողմից ընդունված օրենքը չեղյալ հայտարարելու խնդրանքով Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»: Ասադովի հավաստմամբ, Ադրբեջանը ոչ թե «իրեն ցույց տալու» համար, այլ անկեղծորեն է պաշտպանում Թուրքիայի շահերը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հարցում: