Օրեր առաջ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ փետրվարի 2-ից Հայաստանում գործող «Պուտին» ակումբների պաշտպանության հարցում հանդես են եկել ոչ միայն հասարակական կազմակերպություններ, այլեւ 3 քաղաքական ուժեր` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Երեկ փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ նրանցից: Հիշեցնենք, որ խոսքը ՌԴ վարչապետ Վլադիմիր …
կարդալ ավելինԵրեկ Սոչիում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպման ժամանակ ընդունվել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հերթական հայտարարությունը, որը, ինչպես սպասվում էր, որեւէ բեկում չի արձանագրել հիմնահարցի կարգավորման գործընթացում: «Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ: Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարեւորությունը, …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկել է ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանը, որտեղ ԵԽ ԽՎ նախագահ է ընտրվել ֆրանսիացի պատգամավոր Ժան-Կլոդ Մինյոն: Երեկ հրավիրած ասուլիսում ԵԽ ԽՎ նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽ ԽՎ ենթահանձնաժողովի գործունեության անհրաժեշտությանը` ասելով, թե չի հավատում եւ երբեք էլ չի հավատացել, որ այս ենթահանձնաժողովը կարող է որեւէ արդյունք տալ: «Կարծում եմ, որ մենք …
կարդալ ավելինՀԱԿ Պետաիրավական հանձնախմբի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը երեկ հայտարարել է, թե 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից անցած տարվա դեկտեմբերի վերջին տարածած տեղեկանքը ոչ միայն չի փարատել ՀԱԿ-ի ունեցած կասկածները` գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության ու լրիվության ապահովման առումով, այլեւ հարուցել է նորերը: Նրա խոսքով` «աչք է ծակում» …
կարդալ ավելինՔաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի գնահատմամբ` առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքները կանխելու գործում ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ` պարտադիր: Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, ապա, ըստ Բադալյանի` նրանք պետք է իրենց դիտորդներով եւ վստահված անձերով պայքարեն ընտրակեղծիքների դեմ: «Ընտրակեղծիքների դեմ պայքարը թույլ կտա հաղթանակի հասնել ԲՀԿ-ին եւ ՀԱԿ-ին` այն դեպքում, եթե նրանք գրագետ պայքարեն դրանց …
կարդալ ավելինTrend-ին տված հարցազրույցում Կարնեգիի հիմնադրամի` Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը` անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, ասել է, թե այս տարի գործնականում որեւէ հնարավորություն չկա ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց գրանցելու համար: «Թվում է` հակամարտող կողմերից եւ ոչ մեկն էլ պատրաստ չէ փոխելու 2011թ. հունիսին Կազանում մերժված համաձայնագրի նախագծի շուրջ իր դիրքորոշումը: Այս տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի …
կարդալ ավելինՄեր թղթակցի հարցին, եթե ԲՀԿ-ն մեծամասնական բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրի, դա կարո՞ղ է մեծ լարվածություն առաջացնել, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը պատասխանել է. «ԲՀԿ-ն նաեւ ասում է, թե իրենք կողմ են 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Եթե միաժամանակ հայտարարում է, որ առաջադրելու է բոլոր ընտրատարածքներում, նշանակում է, որ կլինի պայքար»: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չէր բացառել, …
կարդալ ավելինՄիջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը կիրակի օրը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը, ըստ որի` «Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերներն ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները` իրավիճակը բարելավելու համար»: Զեկույցում անդրադարձ կա նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերին, որտեղ ընդգծվում է, որ 2011թ. ընթացքում Հայաստանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել …
կարդալ ավելին– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած տարի հայտարարեց, թե գործարարությունը պետք է տարանջատվի պետական կառավարումից: Իսկ Ձեր կուսակիցների հայտարարությունից հասկանալի է դառնում, որ թեեւ ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինի, բայց նրանք կարող են առաջադրվել մեծամասնական ընտրակարգով: Այսինքն` ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, գործարար պատգամավորներից, պաշտոնյաներից չի՞ հրաժարվում: – Օրենքները հստակ սահմանում են, թե ինչ է գործարարությունը, սահմանում …
կարդալ ավելինՄիջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը կիրակի օրը հրապարակած իր հերթական տարեկան զեկույցում ընդգծել է, որ «Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները` իրավիճակը բարելավելու համար»: Ըստ զեկույցի` 2011թ. ընթացքում Հայաստանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան 10 սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է հավաքների ազատությունը եւ …
կարդալ ավելինԵրեկ Սոչիում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին հաջորդել է նրանց համատեղ հայտարարությունը` ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2012թ. հունվարի 23-ին հանդիպեցին Սոչիում եւ քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության …
կարդալ ավելինԹուրքիայում վճռաբեկ դատարանը մերժել է Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի փաստաբանի հայցը, ով պահանջում էր ազատ արձակել Սամասթին: Հիշեցնենք, որ վերջինիս փաստաբանը դիմել էր դատարան` պահանջելով ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ Թուրքիայի դատական նոր օրենքներով մեղադրյալը 5 տարին լրանալուց հետո պետք է ազատ արձակվի: Սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է նրա հայցը` նշելով, որ …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքով` եթե ծավալված քննարկումները չավարտվեն հօգուտ համամասնական ընտրակարգի, ապա իրենց կուսակցությունը թեկնածուներ կառաջադրի նաեւ մեծամասնական ընտրակարգով: Նրա փոխանցմամբ` դեռեւս քննարկման փուլում է, թե իրենց կուսակցությունից քանի թեկնածու կառաջադրեն մեծամասնական ընտրակարգով: «Համամասնական ընտրակարգը շատ ավելի մեծ հնարավորություն կստեղծի` ԱԺ տանել իրապես պատրաստված պատգամավորների: Որ օրը ՀՀ նախագահը կգտնի այն ցուցակը, …
կարդալ ավելինՔաղաքագետ Էդգար Վարդանյանը երեկ հայտարարել է, թե արդեն իսկ պայմանավորվածություն կա օլիգարխների եւ իշխանությունների միջեւ, թե ինչ ընտրակարգով պետք է առաջադրվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չեմ բացառում, բայց քիչ հավանական եմ համարում, որովհետեւ արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ կոնկրետ օլիգարխների հետ` դուք առաջադրվում եք մեծամասնականով, իսկ համամասնականով կառաջադրվեն քաղաքական դեմքերը»,- ասել է նա: …
կարդալ ավելինՀայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը գրեթե վստահ են` եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն, եւ ընտրակարգը դառնա 100 տոկոս համամասնական, ընտրակեղծիքները կպակասեն: Կամ` իշխանության գործարար թեկնածուների մուտքը խորհրդարան կպակասի 41-ով: Այսինքն` ընտրությունների անցկացման մեխանիզմն անկատար է զուտ օրենսդրական մասով: Անհրաժեշտ է փոքրիկ մի շտկում: Որքան թույլ է հիմնավորված ընդդիմության այս պնդումը, նույնքան անհասկանալի է իշխանությունների դիմադրությունը: Ըստ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, Վահան Բաբայանը ցանկություն ունի ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Վերջերս նա ջանք չի խնայում հանրությանը երեւալու համար. հարցազրույցներ է տալիս, նույնիսկ` ԱԺ է գնում: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա չի հերքել պատգամավոր դառնալու եւ ԲՀԿ համամասնական ցուցակ ընդգրկվելու իր մտադրության մասին: Նրա խոսքով` ինքն ակտիվ աշխատում է, իսկ նման հարցերը որոշվում են կուսակցության …
կարդալ ավելինՀրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը օրեր առաջ հայտարարել էր, թե ինքը «մեծ ինտերվալով» հաղթելու է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր եւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին: Եվ, որ նախորդ ընտրությունների ժամանակ էլ հաղթել է նրա պաշտպանած թեկնածուին: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հիմնականում պայքարելու են այս երկու թեկնածուները: Ս.Միքայելյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, …
կարդալ ավելին100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին նվիրված ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» երեկվա համաժողովի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ինքը կողմ է 100 տոկոսանոց ընտրական համակարգին` ասելով, թե այն թույլ կտա ձեւավորել քաղաքական խորհրդարան: «Մտովի եկեք մտաբերենք, թե 41 մեծամասնական պատգամավորներից քանիսի՞ն ենք մենք ճանաչում, եւ քանի՞սն են, որ ներկայացնում են այն ընտրատարածքի շահերը, …
կարդալ ավելինՀԱԿ ներկացուցիչ Սուրեն Աբրահամյանը երեկ հայտարարել է, թե ՀՀ նախկին նախագահներից ոչ ոք նման բացարձակ իշխանություն չի ունեցել, ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդ առումով Սերժ Սարգսյանի համար ավելի հեշտ է խնդիրները լուծել, քան իր նախորդների համար: Հերիք է, որ Սերժ Սարգսյանը թեթեւ, բարձր չէ, ձեռքը խփի ու ասի` տղե՛ք, փող չբաժանեք` չեն բաժանի, տղե՛ք, …
կարդալ ավելինԹուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ ֆրանսիացի սենատորներին կոչ է արել երկուշաբթի օրը մերժել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Մենք ակնկալում ենք, որ նախագահ Նիկոլա Սարկոզին, նրա կուսակցությունը եւ Ֆրանսիայի Սենատը ամենից առաջ կհարգեն եվրոպական արժեքները,- ըստ «Ֆրանսպրեսի»` հայտարարել է Դավութօղլուն` հավելելով,- Պատմությունը շահարկողները իրենք կտուժեն այդ շահարկումից»:
կարդալ ավելին